Ուկրաինական ընդդիմության առաջնորդ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել մայիսի 5-ին երկրում սպասվող նախագահական ընտրություններում: Նրա խոսքերով՝ երկիրը կառավարման համակարգը արմատական փոփոխությունների և արդարության հաստատման կարիք ունի: Միևնույն ժամանակ Կլիչկոն հայտարարել է, որ իրեն չի տեսնում նոր կառավարությունում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից քաղաքական գործիչ դարձած Կլիչկոն նշել է, որ Ուկրաինայում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել և ճգնաժամից դուրս գալու համար սահմանափակ ժամանակ կա, քանի որ նոր կառավարության կազմավորման չափանիշները լինելու են պրոֆեսիոնալիզմն ու բարոյական արժեքները:
Ավելի վաղ նախագահական ընտրություններում իրենց պաշտոնները առաջադրելու մասին էին հայտարարել Խարկովի շրջանի ղեկավար Միխայիլ Դոբկին և օրերս ազատ արձակված Յուլիա Տիմոշենկոն:
Անկախ
