Նյու Յորքում մարկետինգային ընկերություններից մեկը իր գրասենյակում տեղադրել է 300,000 դոլար արժողությամբ աշխարհի ամենամեծ սեղանը:
Իրականում սեղանը ճարտարապետական դիզայնով հարմարանք է, այլ ոչ հարթ մակերեսով սեղան: Գրասեղանային տարածքը զբաղեցնում է հարմարանքի 335 մ երկարությամբ հատվածը:
Այն ստեղծել է 59-ամյա ճարտարապետ Կլայվ Ուիլկինսոնը և ներկառուցել The Barbarian Group մարկետինգային ընկերության գրասենյակի մեջ:
Ընկերությունից հայտնում են, որ սեղանը զբաղեցնում է 408 քառակուսի մետր տարածք:
Այս կերպ ընկերությունը նպատակ է ունեցել ստեղծել «անսահման սեղան», որի մեջ ներառված են հանդիպումների, անհատական և խմբով աշխատելու համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև անձնական խոսակցությունների համար նախատեսված ապաստանի նմանվող հատվածներ:
Superdesk անվամբ կառույցի մեջ ներառված են տարբեր գործառույթների ծառայող յոթ կամարներ:
Tags: Superdesk, Կլայվ Ուիլկինսոն, Նյու Յորք