Հայաստանի գրողների միությունում բացվելու է շախմատի ակումբ, որն իր դռներն է բացելու բոլոր շախմատասեր գրողների առաջ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով գրողների տանը շախմատասեր գրողները սեղանի թենիսի վրա էին խաղում, ցանկացողները շատ էին, միայն թե միջոցներ չկար:
Խնդիրները կարծես թե լուծում ստացան: Շախմատի ակումբը կբացվի փետրվարի 25-ին, կլինի մրցում, որին կմասնակցեն 14 գրող: Ի դեպ, ՀԳՄ նախագահն ասաց, որ պրոֆեսիոնալ շախմատիստ է, մրցույթին չի մասնակցելու, բայց ներկա կլինի բացմանը: Հետագայում կարող են ստեղծագործական միությունների առաջնություն կազմակերպել:
archive2.ankakh.com-ի հետ զրույցում գրող, շախմատիստ Սոս Գասպարյանը նշեց, որ արդեն իսկ ժամանակն էր հնարավոր միջոցներ ստեղծելու համար: Շախմատը կարեւոր եւ պահանջված սպորտաձեւ է: Ակումբի հիմնումը շատ լուրջ քայլ է դեպի առաջ: Ժամանցը կազմակերպած է, հաղթելու ու մրցելու ցանկությունը մեծ:
Ակումբում ցանկություն կա նաեւ հյուրընկալել հայտնի ու սիրված շախմատիստների, ովքեր իրենց գիտելիքներով կկիսվեն շախմատասեր գրողների հետ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Հայաստանի գրողների միություն, շախմատ