Շոկոլադի երկար պահելը բերում է նրա սպիտակելուն. Հրուշակագործ

տորթՀրուշակեղենը  սննդամթերք է, որը պարունակում է շաքարի մեծ քանակ, որը մեծամասամբ պատրաստվում է գործարանային պայմաններում: Հրուշակեղենի տեսականին  շատ բազմազան է: Տարբերակում են  մի քանի հիմնական  խմբեր, կարամելային արտադրանք, ալրեղեն պատրաստուկներ, դրաժե, մրգա-հատապտղային տեսակներ, շոկոլադ, կոնֆետներ, հալվա և այլն:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում հրուշակագործ Վարդուհի Մկրտչյանի խոսքով հրուշակեղենը որպես սննդամթերք, ունի մեծ առավելություններ` շնորհիվ իր համային  հատկանիշների և բարձր սննդային արժեքի: Այն բաղկացած է 70 % շաքարից (շոկոլադ, հալվա, թխվածք և այլն), 10-30 % յուղից, սպիտակուցային նյութերից: Ըստ կալորիականության հրուշակեղենը զիջում է միայն յուղից:

Հրուշակեղենի պատրաստման հիմնական բաղադրիչներից են ալյուրը` ցորենի, ավելի հազվադեպ՝ եգիպտացորենի, բրնձի, վարսակի և շաքարավազը, մեղրը, մրգերն ուհատապտուղները, կաթն ու սերուցքը, ճարպերը, ձվերը, խմորիչները, օսլան, կակաոն, ընկույզը, սննդային թթուները, փխրուցիչները։

Հրուշակագործի պնդմամբ շնորհիվ շաքարի մեծ պարունակության, կարելի է այդ արտադրանքը պահել  մի քանի ամսվա ընթացքում, պահպանելով որոշակի պայմաններում: Տարածքը պետք է  լինի չոր, ջերմաստիճանը +12, +13 աստիճանի մոտ և այլն:

Շոկոլադի երկար պահելը նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում բերում է նրա սպիտակելուն, առաջացնելով ճարպի  զգացողություն, իսկ մուրաբաներինը` շաքարակալվելուն:

Մեզ հետ զրույցում տիկին Մկրտչյանը նշեց, որ տեղական արտադրության բարձրորակ և թարմ կաթնամթերքի, ձվի,  ալյուրի շնորհիվ մեր տորթերը և խմորեղենները անգերազանցելի են թե’ համի եւ թե’ արտաքին զարդարանքի առումներով: Դա է պատճառը, որ տարբեր երկրներից մեզ այցելած բազմաթիվ հյուրեր, համտեսելով մեր շքեղ, համեղ և աննկարագրելիորեն գեղեցիկ ձևավորված տորթերը նշում են, որ երբևէ ոչ մի տեղ չեն տեսել նման յուրօրինակ հրուշակեղեն:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Tags: , ,