Մեծ Բրիտանիայում 4 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են Սիրիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ոստիկանության տվյալների համաձայն՝ ձերբակալվածներից մեկը ամերիկյան Բուանտանամո բանտի նախկին կալանավոր Մոազամ Բեգն է: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ Բեգին կասկածում են Սիրիայում ահաբեկիչների համար նախատեսված նախապատրաստական ճամբարներում աշխատելու մեջ:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև մահմեդական հոծ բնակչություն ունեցող եվրոպական երկրներից հարյուրավոր մահմեդականներ մեկնում են Սիրիա և այնտեղ մասնակցում ռազմական գործողություններին: Եվրոպական միջավայրում մեծացած այս մարդկանցից շատերը Սիրիայում կռվելուց հետո վերադառնում են Եվրոպա և դառնում շատ վտանգավոր հասարակության համար:
Tags: մեծ բրիտանիա, Մոազամ Բեգ, Սիրիա