Փետրվարի 25-ին Ադրբեջանի Միլլի մջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան ընդլայնված նիստի ժամանակ սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:
“Իմ ամառանոցը Նարդարանում է, և ես հաճախ եմ այնտեղ գնում: Մարդիկ շատ անհանգստացած են, և պետք չէ նրանց սադրել: Երբ ես մեկնում եմ Բինայով անցնող ճանապրհով, տեսնում եմ, որ նոր վիլլաներ են կառուցվում: Ես շատ երկրներում եմ եղել, նույնիսկ`ԱՄՆ-ում գտնվող Սպիտակ տանը: Սակայն ամբողջ աշխարհում նման բան չկա: Մարդիկ լալիս են, որ իրենցից ամեն ինչ խլում են: Մարդկանցից նույնիսկ ծովն են խլել, այն ցանկապատել են: Դա սարսափելի է: Ի՞նչ են նրանք ուզում, որ մարդիկ ընդվզեն ու աղաղակներով ցանկապատները քանդեն: Չգիտեմ, թե ում վիլլան է դա, սակայն, վախենում եմ, որ մարդիկ կարող են ընդվզել: Նարդարանի մարդիկ այլ են, նրանց հետ այդպես չի կարելի”,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:
Պատգամավորի մտավախությունները հաստատում են Ադրբեջանում գնալով հաճախացող բողոքի ակցիաները:
Tags: ադրբեջան, Զեյնաբ Խանլարովա
