Կոմպրոմատ YouTube-ից. Էրդողանին որդու հետ բացահայտել են հանցագործ դավադրության մեջ

էրդողանВ Թուրքիայում նոր աղմուկ է հասունանում, այն կապված է վարչապետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հետ: Համացանցում հրապարակվել է ձայնագրություն, իբր թե Ռեջեփ Էրդողանը հեռախոսով խոսում է ավագ որդու՝ Բիլյապի հետ, նա խնդրում է որդուն տնից հանել փողը և մյուս բազմաթիվ ազգականներին հորդորել կատարել նույնը—  “որպեսզի ոչ մի կոպեկ տանը չմնա”:

Ինչպես նկատում է  “Россия 24″-ը, ձայնագրության ամսաթիվը դեկտեմբերի սկիզբն է, երբ ամբողջ Թուրքիայում  հակակոռուպցիոն գործողություններ էին ընթանում, ձերբակալված էին նախարարների երեխաներ:

YouTube-ում տեղադրված ձայնագրության մեկնաբանություններում խոսքը մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է, ըստ հաշվարկների այնքան որքան կազմում են պետական ծախսերի ատկատները:

Էրդողանը արդեն հայտարարել է, որ ձայնագրությունը սարքած է, պարզ մոնտաժ: Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ այն իրական է: Ընդդիմությունը պահանջում է  Էրդողանի հրաժարականը: Ամեն  դեպքում երկրում ընտրությունները տեղի կունենան մարտին:

Անկախ

Tags: , ,