Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայում ընդմիջում է: Նոր նախարարների ազգանունները հայտնի կդառնան հինգշաբթի, փետրվարի 27-ին: Սակայն նրանց կներկայացնեն Մայդանում, երեկոյան: Համենայն դեպս, այդպես է հայտարարել “Բատկովշչինա “ ֆրակցիայի առաջնորդ Յացենյուկը:
Ավելի վաղ ՆԳ նախարարի պարտականությունները կատարող Արսեն Ավակովը կազմացրել է “Բերկուտի” ստորաբաժանումները: Դրա մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում: Ով պետք է կատարի հատուկ նշանակության ջոկատի ֆունկցիաները` դեռևս պարզ չէ: Ավակովը խոստացել է դրա մասին պատմել հատուկ բրիֆինգում:
Իսկ Ուկրաինայի բազմաթիվ մարզերում , ըստ էության, ուժային հեղաշրջում է կատարվում: Նոր իշխանությունների հետ անհաշտներին վախեցնում են, սպառնում հաշվեհարդար տեսնել հարազատների ու մտերիմների հետ: Ամենալուրջ սպառնալիքները միլիցիայի հասցեին են հնչում, հայտնում է vesti.ru-ն:
Tags: Բերկուտ, Ուկրաինա