Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ավարտը դեռևս տեսանելի չէ: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել երկաթգծի շինարարության համակարգող խորհդի հերթական 18-րդ նիստը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի մասնակցությամբ: Մամեդովը հայտարարել է, որ երկաթգծով փորձնական գնացքը Թուրքիայի սահման կհասնի միայն այս տարվա ավարտին, իսկ երկաթուղուն լիարաժեք շահագործման մասին հնարավոր կլինի խոսել միայն 2015թ. երկրորդ կեսին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Հանդիպմանը կողմերը հիմնականում քննարկել են երկաթուղու՝ Մարաբդա-Կարցախի հատվածում շինարարության ընթացքը և այլ հարցեր: Զիա Մամեդովի խոսքով՝ շինարարական աշխատանքները Թուրքիայի տարածքում ընթանում են արագացված տեմպերով: Հիմնական խնդիրները կապված են վրաց-թուրքական սահմանին 400 մետրանոց թունելի կառուցման հետ: Սակայն այստեղ էլ աշխատանքները արագացել են:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նպատակը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթգծերը միմյանց կապելն է և ոչ միայն երեք, այլև Եվրոպա-Կովկաս-Ասիայի միջանցքով բոլոր երկրների տրանսպորտային և տնտեսական կապերը ամրապնդելը:
Երկաթուղու շինարարական աշխատանքերը Թուրքիայի և Վրաստանի տարածքում ընթանում են սկսկած 2007թ.-ից: Նախատեսված է, որ այդ երկաթուղով տարեկան բեռնափոխադրումները կկազմի 25 մլն տոննա:
Երկաթուղու երկարությունը Ախալքալաքից մինչև Կարս կազմում է 98 կմ: Դրանից 30 կմ-ը բաժին է ընկնում Վրաստանին, մնացածը՝ Թուրքիային: Նախագծի շրջանակներում նախատեսված է վերանորոգել նաև Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի որոշ տարածքներ:
Tags: ադրբեջան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ, Վրաստան