ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը մերժվեց:
Նախագծին կողմ քվեարկեց 44 պատգամավոր, դեմ՝ 55, ձեռնպահ 1:
Մինչ քվեարկությունը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, բայց ոչ այն պատճառով, որ կողմնակից չեն նման հանձնաժողովի ստեղծմանը, այլ այս պահին քաղաքական և տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ հանձնաժողովի ստեղծումն իր հիմնական արդյունքներին չի ծառայի:
Tags: «Նաիրիտ գործարան», Ազգային ժողով, ՀՅԴ
