Մահմեդական համայնքը Քեթի Փերիի «Dark Horse» տեսահոլովակը սրբապղծություն է համարել

Katy Perry-queenՔեթի Փերիի «Dark Horse» երգի տեսահոլովակը զայրացրել է մահմեդական համայնքին: Անգլիայի Բրեդֆորդ քաղաքի բնակիչ Շազադ Իքբալը առցանց բողոք է հրապարակել՝ խնդրելով YouTube-ին կայքից հանել անցած շաբաթ հրապարակված տեսահոլովակը:

Տեսահոլովակն  ամենևին վիրավորական բնույթ չունի: Այնտեղ հիմնականում ցուցադրվում է Փերին, որը, հանդես գալով թագուհու կերպարում, փոշի է դարձնում իրենց նվերներով իրեն չգոհացրած երկրպագուներին: Ինչևէ,  Իքբալը նկատել է, որ Փերիի երկրպագուներից մեկի վզնոցի վրա գրված է «Ալլահ» բառը, և այդ տղամարդը նույնպես մահանում է:

Իքբալը հայտնում է, որ տեսահոլովակը միանգամայն վիճահարույց է այն դիտողների համար, քանի որ այնտեղ աստվածանարգություն է ներկայացվում:

Բողոքն  արդեն 40,000 ստորագրություն է հավաքել:

Անկախ

Tags: ,