ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինային 1 մլրդ դոլար պարտք տալ, սակայն երկրին 35 մլրդ է հարկավոր: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները դիտարկում են Ուկրաինային մեկ մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Գործակալությունը հստակեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային ֆինանսական օգնություն կարող է տրամադրել առավելագույնը 1 մլրդ դոլարի չափով; Քերրին նշել է, որ առայժմ Ուկրաինային ֆինանսական աջակցության հարցով ոչ մի որոշում չի եղել:
Նախօրեին Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարությունը հայտարարեց, որ երկրին 35 մլրդ դոլար ֆինանսական օգնություն է հարկավոր, ընդ որում, այդ գումարի գրեթե մեկ երրորդը պետք է առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, հակառակ պարագայում երկիրը չի կարողանա խուսափել դեֆոլտից:
Ռուսական իշխանությունները Ուկրաինային 15-մլն-անոց վարկ տրամադրելու երկրորդ փուլը հետաձգել է մինչև նոր կառավարության ընտրություններն ու նրա ներկայացուցիչների հետ բանակցությունները: Մինչ այժմ Ռուսաստանն Ուկրաինային այդ գումարի մեկ հինգերորդ մասն է տրամադրել:
Tags: դեֆոլտ, Ուկրաինա