Ուգանդայի գեյերին ցմահ բանտարկություն է սպառնում

o_780727Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին ստորագրել է պատմության մեջ համասեռամոլության դեմ  ամենադաժան օրենքը: Այսուհետ  տղամարդ գայթակղելու համար 14 տարուց մինչև զմահ ազատազրկում է սպառնում:

Պաշտոնյաներն օրենքի ստորագրումը ծափահարությամբ են ընդունել: Նոր կանոնների համաձայն, գեյերն ու լեսբուհիները, որոնց առաջին անգամ կբռնացնեն միասեռ  կապերում` կդատապարտվեն 14 տարվա ազատազրկման: Իսկ երկրորդ անգամ անչափահասների, հիվանդների կամ էլ տկար զուգընկերոջ հետ սեքսի համար բռնվածներն արդեն կդատապարտվեն ցմահ բանտարկության:

Ուգանդայի խորհրդարանը հավանության է արժանացրել այդ նախագիծը դեռևս անցած տարվա ձմռանը,  սակայն պետության ղեկավարը երկար ժամանակ չէր կողմնորոշվում` ստորագրել այն, թե ոչ, պատճառաբանելով, որ պետք է խորհրդակցի փորձագետների հետ:

Իսկ ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ տվյալ օրինագծի ընդունման պարագայում 2 երկրների միջև հարաբերությունները կտրուկ կվատանան:

Անկախ

Tags: , ,