Գերմանիայում սպորտային գիմնաստիկայի չեմպիոն, 49- ամյա Յուրգեն Բրյումերը խեղդել է իր 15-ամյա հաշմանդամ որդուն, ապա ցավ նետվել կամրջից: Տղայի դին հայտնաբերվել է 1988-ի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տանը: Դիակի կողքին ոստիկանները հայտնաբերել են գրություն, որի բովանդակությունը չի հրապարակվում:
Պատանի Սայմոն Բրյումերը հաշմանդամ էր դարձել 2006-ին.վրաերթի հետևանքով.լուրջ վնասվել էր գլուխն ու ողնաշարը: Տղան նույնիսկ խոսել չէր կարողանում: Հետաքննության վարկածի համաձայն, Բրյումերը խեղդել է տղային, ապա սեփական ավտոմեքենայով Շտուտգարդի 55-մետրանոց կամրջից նետվել:
Դատարկ ավտոմեքենան նկատել են վարորդներն ու ոստիկանություն կանչել, որոնք էլ կամրջի տակ հայտնաբերել են լեգենդար սպորտսմենի դին: Նրա ընկերները ցնցվել են կատարվածով: Նրանց խոսքով, նախկին չեմպիոնը շատ հոգատար էր որդու հանդեպ ու շատ էր սիրում նրան:
Բրյումերը 1980-ականներին համարվում էր երկրի լավագույն գիմնաստներից մեկը: 1988-ին մասնակցել էր Սեուլում կայացած Օլիմպիադային, իսկ 1997-ից գլխավորում էր սպորտային բժշկության սեփական կլինիկան:
Tags: գիմնաստ, ինքնասպանություն, օլիմպիական չեմպիոն