Ղրիմի վարչապետը բանակցություններ է սկսել կառավարությունը զավթողների հետ

pic_de5026a6e26c52d713720fdd04de00a3 (1)Ղրիմի վարչապետ Անատոլի Մոգիլյովը բանակցություններ է սկսել  այսօր,առավոտ վաղ Գերագույն ռադայի ու Ղրիմի կառավարության շենքը զավթած ջոկատի ներկայացուցչի հետ: Հանդիպումը կառավարության շենքում է ընթանում:

Ավելի վաղ Մոգիլյովը փետրվարի 27-ը Սիմֆերոպոլում հանգստյան օր էր հայտարարել.”Ես խնդրում եմ` չմոտենալ այդ թաղամասերին (որտեղ զավթված շենքն է), քանի որ մարդիկ զինված են ու կարող է բախում լինել”,հայտարարել է նա ղրիմյան հեռուստաընկերություններից մեկի եթերով, հավելելով, որ զավթիչներն “ագրեսիա չեն դրսևորում”, գրում է lenta.ru-ն:

Լրագրողների տեղեկացմամբ, զավթիչների ջոկատը մի քանի տասնյակ մարդուց է  բաղկացած: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը, նրանք իրենց անվանում են “Ղրիմի ռուսալեզու քաղաքացիների ինքնապաշտպանության ներկայացուցիչներ”: Նա հավելել է, որ այդ անձինք հրաժարվել են շփվել ՌԴ Գլխավոր հյուպատոսության ղեկավարի հետ:

Անկախ

Tags: ,