Թուրքիայի կրթության և գիտության նախարար Նաբի Ավչըն զանգահարել է Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Միկաըլ Ջաբբարովին և ցավակցել նրան Խոջալուի այսպես կոչված “ցեղասպանության” 22-ամյակի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, թուրք պաշտոնյան նշել է, որ եղբայրական երկիրը “խորը վշտով է հիշում մարդկության դեմ կիրառված ամենադաժան հանցագործություններից մեկի՝ Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը”:
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Թուրքիայի հանրակրթական դպրոցների դասագրքերում այդ “ցեղասպանության” մասին ինֆորմացիա տեղադրելու կարևորությունը: Այդ հարցում առաջ են քաշել համապատասխան մասնագետների համագործակցության անհրաժեշտությունը:
Tags: ադրբեջան, թուրքիա, Խոջալու