Ֆլորիդայի բնակչուհին դիմել է 911 ծառայությանը` իր տուն առավոտյան նրա կանչով մեկնած ոստիկանին ուղարկելու խնդրանքով:
Առաջին անգամ Մարիա Մոնտենեսս-Կոլոնը զանգահարել է փրկարարական ծառայություն ու հայտնել, որ ցանկանում է իր ավտոմեքենան վերադարձնել: Նրա մոտ էր ուղարկվել մի ոստիկան, որը կնոջը գտել էր բարձր տրամադրության մեջ` ալկոհոլի ազդեցության տակ: Կինն իրավապահ մարմիններին հայտնել էր, որ ոստիկանն իրեն շատ գրավիչ էր թվացել ու ինքը դեմ չէ նրա հետ սեքսով զբաղվել:
Ոստիկանը ոչինչ չի պատասխանել կնոջն ու խնդրել է, որ նա ոչ մի պատճառաբանությամբ չզանգի: Այնժամ կինը պատմել է, որ ամուսնու մահից հետո մեքենան խորթ որդու անունով է գրանցել ու հիմա միտքը փոխել է ու ցանկանում է այն հետ ստանալ:
Իրավապահները նրան փորձել են բացատրել, որ իրենց ծառայությունը դրանով չի զբաղվում ու թողել է ոստիկանության այն բաժնի համարը, որը կարող է այդ հարցով զբաղվել:
Դրանից հետո, մեկ ժամ անց կինը կրկին զանգել է 911 ու խնդրել նորից նույն ոստիկանին ուղարկել:Այս անգամ ոստիկանը կանչով գնացել է կնոջ տուն` գործընկերների ուղեկցությամբ ու, երկար զրույցից հետո` գործընկերը ձերբակալել է Մոնտենեսին: Երբ է տեղի ունենալու այդ կնոջ դատը` չի նշվում:
2006-ին էլ Օրեգոն նահանգից մի բնակչուհի 911 ծառայությանն էր դիմել` համակրելի ոստիկանի հետ ծանոթանալու նպատակով, ինչի համար 2 տարվա պայմանական պատիժ էր ստացել:
Tags: 911 ծառայություն, Ֆլորիդա