Այսօր՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին ադրբեջանական “Թրենդ” գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի ԳԱԱ Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից: 3,3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է 10:30:25-ին Լերիկ քաղաքից 19 կմ արևելեք ընկած տարածքում:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 22կմ խորության վրա:
Լերիկ քաղաքը գտնվում է Ադրբեջանի հարավում՝ Բաքվից 325 կմ հեռավորությամբ:
Tags: ադրբեջան, երկրաշարժ