Ադրբեջանի Իմիշլիի շրջանի Աղամալըլար գյուղը, ըստ էության, շրջափակման մեջ է գտնվում: 500 բնակիչ ունեցող գյուղի՝ քաղաքակրթությունից կտրված լինելու պատճառը ճանապարհների բացակայությունն է: Գյուղը գտնվում է շրջանի կենտրոնից 52 կմ հեռավորության վրա, այնտեղ չկա ո՛չ հիվանդանոց, ո՛չ էլ նույնիսկ բուժկենտրոն, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:
Ըստ կայքի՝գյուղում չկա նաև գազ և հեռախոսակապ: Խմելու ջրի միակ աղբյուրը աղտոտված Քուր գետն է: Բացի դրանից, 1970թ.-ից այս տարածքում նավթ են արտահանել, և լքված հորերի մեծ մասից մինչ օրս նավթ է հոսում ու աղտոտում շրջակա միջվայրը:
Անասունները արածում են աղտոտված տարածքներում, ինչի արդյունքում էլ սատկում են: Այս ամենի բատճառով բնակիչները ստիպված են լքել իրենց պատմական բնակավայրերը:
Բյուղի բնակիչների խնդիրներին լուծում տալու խնդրանքով վերջիններս բաց նամակ են գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դիմումը ստորագրել է ավելի քանի 100 մարդ:
Tags: ադրբեջան, Աղամալըլար գյուղ, Իմիշլիի շրջան