Գյուլբենկյան 34 շենքի բակում բնակիչները արթնանալով տեսել են կանաչ տարածքում շինարարական աշխատանքներ։
Բնակիչներին հայտնի է դարձել, որ շենքում տուն է գնել Սամվել Ալեքսանյանի բարեկամը և ցանկանում է գարաժ կառուցել։
Բնակիչները դեմ են միակ բակի կանաչ տարածքի բետոնապատմանը և պատրաստվում են բողոքել։ Բացի այդ, տվյալ տարածքով կարևոր ջրի խողովակներ և կոմունիկացիաներ են անցնում։
Խնդրում ենք լրատվամիջոցներին ահազանգել։
Կանաչ տարածքը երևում է լուսանկարում։
Tags: ավտոտնակ, կանաչ տարածք, Սամվել Ալեքսանյան