Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել ժողովրդական դիվանագիտությանը հանդուրժողականության և վստահության ուժեղացման համար: Այս մասին Ուորլիքը գրել է իր «Twitter»-յան էջում՝ հիշելով սումգայիթյան ողբերգությունը: «Մենք նույնպես հիշում ենք սումգայիթյան դեպքերը: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է հետևեն ժողովրդական դիվանագիտությանը»,-գրել է Ուորլիքը:
Նշենք, որ այսօր լրանում է սումգահիթյան ջարդերի 26-րդ տարելիցը:
Tags: Ջեյմս Ուորլիք