Կյանքն առանց սահմանների է

հաշմանդամությունՆորարար փորձառարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվեց ՙԿյանք առանց սահմանների՚ ցուցահանդեսը: Ցուցահանդեսը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՆՓԱԿ-ի համագործակցության արդյունքն է:

ՙՄեր համագործակցության նպատակն է այս թիրախային խմբին արվեստի միջոցով ներգրավել հասարակության մեջ՚,- նշեց ցուցահանդեսի համադրող Արփա Հակոբյանը:

Ներկայացված էին հաշմանդամություն չունեցող և ունեցող 29 նկարիչների աշխատանքներ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերը նշեց, որ բոլոր մարդիկ ունեն որևէ շնորհք, ձիրք, մնում է տրվի ինքնադրսևորելուհնարավորություն, հասնելու երազանքին, տվյալ դեպքում արվեստի մեջ, մշակույթի ոլորտում.

ՙԱյս մարդիկ մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե ինչերի կարող են հասնել, եթե նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծվեն՚:

Ցուցահանդեսի մասնակից հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում «Ունիսոն» ՀԿ-ի նկարչության խմբի սաներն էին:

Սոցիալական աշխատող Նինա Ալիխանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց պետք է ընդունել որպես լիարժեք հասարակության անդամ, որպես ոչ թերի կամ կիսատ, այլ հասարակությանը պիտանի անձիք: Նա առաջարկեց հաշմանդամություն ունեցող անձանց Հայաստանում ընդունեին այնպես ինչպես այլ երկրներում, առաջին հերթին աշխատանքով ապահովեին:

Նորարար փորձառարական արվեստի կենտրոնում ցուցահանդեսը կշարունակվի մինչ մարտի 18-ը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Tags: , , ,