Ստոկհոլմում աշխատանքի տեղավորման գրասենյակը ոստիկանություն է կանչել` սխալմամբ 61,000 մարդու հանդիպման հրավեր ուղարկելուց հետո

ստոկհոլմՇվեդիայում ոստիկանությունը ստիպված է եղել ցրել աշխատանքի տեղավորման գրասենյակի մոտ հավաքված աշխատանք փնտրող մարդկանց ամբոխը, երբ պատահաբար հարցազրույցի հրավերը ուղարկվել է 61,000 մարդու:

Ոստիկանության տվյալներով՝ հարցազրույցի վերաբերյալ էլեկտրոնային նամակը պետք է ուղարկվեր 1,000 մարդու, սակայն այն ուղարկվել էր Ստոկհոլմում գրանցված բոլոր գործազուրկ մարդկանց:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են նեղ փողոցի վրա, որտեղ տեղակայված է աշխատանքի տեղավորման գրասենյակը և տարածվել դեպի Ստոկհոլմի հիմնական փողոցներից մեկը:

Գրասենյակի աշխատակազմը մարդկանց մեծ հոսքի պատճառով ստիպված է եղել ոստիկանություն կանչել:

Գրասենյակի գործադիր տնօրենը հայտնել է, որ ինքը չգիտի միջադեպի պատճառը մարդկային գործոնն է եղել, թե տեխնիկական բնույթ է կրել:

Շվեդիայում գործազրկությունը հունվարի դրությամբ 8,6 տոկոս է կազմում:

 Անկախ

Tags: ,