Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ժխտել է կուսակցության կապը Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ: «CNN Türk»-ի հետ հարցազրույցում նա նաև նշել է, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել երկրում տեղի ունեցող սկանդալային իրադարձություններից (կոռուպցիոն գործը, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները):
Ավելի վաղ վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ գյուլենական շարժումը սերտ կապեր ունի ԺՀԿ-ի հետ, և այս երկու կառույցների համատեղ գործունեությունը նպատակ ունի թուլացնել կառավարությունը:
