Մադրիդի Ատլետիկոյի թուրք ֆուտբոլիստը Խոջալուի «դեպքերի» մասին ուղերձ է հղել

arda turan Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջատար ակումբներից Մադրիդի Ատլետիկոյի թուրք ֆուտբոլիսը Արդա Թուրանը, հանդես գալով Խոջալուի «դեպքերի» հետ կապված տեսանյութում, իր թիմի մարզաշապիկը ձեռքին հետևյալ ուղերձն է հղել: «Որպես Ատլետիկո Մադրիդի ընտանիք՝ մենք հարգանքով հիշում ենք Խոջալուում մահացած քաղաքացիներին: Մենք կիսում ենք ադրբեջանցի ժողովրդի ցավը: Բոլոր ժողովուրդներին մաղթում ենք այնպիսի գեղեցիկ և խաղաղ աշխարհ, որտեղ կա փոխըմբռնում»,-ասել է Արդա Թուրանը:

Նշենք, որ Ատլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբը, պաշտոնապես հովանավորվելով Ադրբեջանի կողմից, վերջին մի քանի խաղերին դաշտ է դուրս գալիս սև ժապավենով մարզաշապիկներով:

Tags: ,