Տոկիոյում հոլոքոստի և Աննա Ֆրանկի օրագրի մասին հարյուրավոր գրքերի վանդալիզմից հետո՝ Իսրայելի դեսպանատունը և Ճապոնիայի հրեական համայնքը քաղաքի հանրային գրադարաններին կնվիրեն Աննա Ֆրանկի գրքի 300 օրինակ:
Տոկիոյի մայրաքաղաքային կառավարության տվյալներով՝ քաղաքի 38 գրադարաններում հունվարից ի վեր շուրջ 308 պատռված գրքեր են հայտնաբերվել:
Այդ գրքերի մեծ մասը կազմում են «Աննա Ֆրանկ. երիտասարդ աղջկա օրագիրը» վերնագրով գրքերը: Այս գիրքը, որը միլիոնավոր մարդիկ են կարդացել ամբողջ աշխարհում, պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ամստերդամում հրեա աղջկա` նացիստներից թաքնվելու պատմությունը:
Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել:
Tags: Իսրայել, հոլոքոստ, ճապոնիա