ԱՄՆ-ում ավելի ու ավելի նորաձև է դառնում մորուքը, ինչի համա էլ հա-ախ են դիմում վիրահատության: Դեմքին մազ փոխպատվաստել ցանկացող տղամարդիկ գումար չեն խնայում դրա համար: Պլաստիկ վիրաբույժների խոսքով, իրենց հաճախ են դիմում մարդիկ, ովքեր ցանկանում են դերասաններ Ջեյք Ջիլենհոլի կամ Ռայան Գոսլինգի նման մորուք ունենալ:
Հիմնականում նրանց են դիմում 20-40 տարեկան երիտասարդներ. հիմնականում նկարիչներ, ճարտարապետներ ու Բրուքլինի շրջանի ստեղծագործող` բոհեմական համարվող մասնագիտությունների տեր անձինք:
Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, մազապարկերը պատվաստվում են այտամորուսի ու մարմնի այլ հատվածների վրա` գլուխ, կուրծք: Մասնագետները նշում են, որ փոխպատվաստված մորուքը նույնքան արագ է աճում, որքան իսկականը.այն կարելի է անգամ սափրել: Պրոցեդուրայի արժեքը մոտ 7 հազար դոլար է:
Նյու-յորքցի վիրաբույժն ասում է, որ շաբաթական նման 3 վիրահատություն է կատարում: Իսկ առաջներում նման խնդրանքով բժկշկին դիմում էր մեկ տարում ընդամենը մի քանի մարդ:
Tags: մորուք, նորաձևություն