Փետրվարի 28-ին Բրյուսելում Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրվել է ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը: ԵՄ ներքին հարցերով խորհուրդը Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման մասին որոշումն ընդունել էր փետրվարի 11-ին:
Եվրամիության ներքին հարցերով խորհուրդը փետրվարի 11-ին Ադրբեջանի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրման մասին որոշում էր ընդունել: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը, ստորագրելով այն, պարտավորվում է հետ ընդունել ԵՄ տարածքում անօրինական կերպով գտնվող կամ բնակվող անձանց, եթե հաստատվի, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են: Բացի այդ՝ Ադրբեջանը ռեադմիսիայի մասին պարտավորություն է ստանձնում երրորդ երկրի կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար այն դեպքում, եթե ռեադմիսիայի պահին Ադրբեջանի այցագիր կամ Ադրբեջանում կեցության իրավունք ունեն, կամ եթե տվյալ անձի մուտքը ԵՄ իրականացվում է Ադրբեջանի տարածքով: Պարտավորությունները փոխադարձ բնույթ են կրում:
Բացի այդ Ադրբեջանը և ԵՄ-ն անցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել 2013թ. նոյեմբերին: Այն ուժի մեջ կմտնի ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո:
Tags: ադրբեջան, Եվրամիություն