Բժիշկները 27-ամյա չինացուն ազատել են 10 կգ-անոց ուսապայուսակ հիշեցնող ուռուցքից:
Սիան քաղաքից Յան Սյաոի մեջքին ուռուցք սկսել է գոյանալ 10 տարի առաջ: Սկբում այն հավի ձվի չափի կոշտուկ էր հիշեցնում, ապա սկսեց աճել անընդհատ:
Բժիշկները նրան զգուշացրին, որ վիրահատությունը բավական վտանգավոր կարող է լինել: Սակայն, եթե չկարողանան այն հեռացնել, ապա երիտասարդը կարող է անգամ ինքնուրույն տեաշարժիվել չկարողանա:
2007-ին նրա մոտ ախտորոշվեց ֆիբրոմատոզ: Այն ժամանակ էլ նրան առաջարկեցին վիրահատություն, սակայն նախազգուշացրին ռիսկի մասին: Հայրը որդուն համոզում էր հետ կանգնել վճռից, քանի որ կորցրել էր կնոջն ու դստերը ու չէր կամենում որդուն էլ կորցնել: Սակայն ուռուցքը շարունակում էր աճել:
2013-ին նա ստիպված էր դիմել հիվանդանոց: Այդ պահին ուռուցքն արդեն 30×50 սմ էր, իսկ հաստությունը` 17 սմ: Վիրաբույժները նրան կրկին հիշեցրին ռիսկի մասին: Բացատրեցին նաև չվիրահատվելու հետևանքները: Վերջապես հայրը տվեց իր համաձայնությունը: Նա պարտքեր արեց, ընկերներն ու բարեկամներն էլ օգնեցին: Վիրահատությունը կատարվեց փետրվարի 19-ին և տևեց 9 ժամ: Հիվանդը դեռևս դուրս չի գրվել: Բժիշկները զգուշացրել են նաև, որ ուռուցքը կարող է կրկին աճել:
Tags: ուռուցք, վիրահատություն, ֆիբրոմատոզ