Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել Ադրբեջանում Թուրքիայի արտաքին և լիազոր դեսպան Ալփեր Ջոշհունի հետ, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ նախարարությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զարգացմանը ուղղված միջոցառումները, երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը:
Tags: ադրբեջան, արցախյան հակամարտություն, թուրքիա