Մադամ Թյուսոյի թանգարանը հրապարակել է Էնն Հեթեուեյի մոմե արձանը: Միջոցառումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Հոլիվուդի TCL չինական թատրոնում: Մոմե կրկնօրինակը պատրաստել են 20 նկարիչներ երեք ամսվա ընթացքում: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է եղել 300,000 դոլար:
Սև, էլեգանտ զգեստով մոմե արձանի երկար մազերը հետ են հավաքված, այն նաև փայլուն զարդեր է կրում, իսկ ձեռքին համապատասխան պայուսակ ունի:
Սպասվում է, որ Հեթեուեյը կմասնակցի Ակադեմիայի ամենամյա 86-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա մարտի 2-ին Hollywood & Highland կենտրոնի Dolby թատրոնում:
Tags: Էնն Հեթեուեյ, Մադամ Թյուսոյի թանգարան, մոմե արձան