ՀՀ պաշտպանության նախարարի այցը Բելգիա

օհանյանը բելգիայում (640x425)Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է  Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի  նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:

Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի կողմից` ի հիշատակ սումգաիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը, որն անցկացվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել հուշակոթողի առջև:

Tags: , ,