Մարտի մեկին կոալիցիայում լինելն, ըստ Զոհրաբյանի, չի կոմպլեքսավորում ԲՀԿ-ին, որ այդ թեմայով հարցեր բարձրացնի

Նաիրա ԶոհրաբյանԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախագծից և  դեպքերին ԲՀԿ առաջնորդի անմիջական մասնակցության շուրջ մեղադրանքներից, ասաց. «Մենք որևէ խնդրից կաշկանդված չենք: Պատրաստ ենք այդ հանձնաժողովում քննարկել ցանկացած հարց: Քվեարկության ժամանակ կերևա, որ քաղաքկան ուժն է բաց, շահագրռգված, քննարկան պատրաստ»:

Պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ևս կոծկում է մարտի մեկի իրադարձությունները և դեմ է դրանց բացահայտմանը՝ Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելով չէ: Եկեք ստեղծենք հանձնաժողով՝ տարբեր քաղաքական ուժերից կազմված, որոնք տարբեր մոտեցումներ ունեն տարբեր թեմաների վերաբերյալ, քննարկենք Ալիկ Արզումանյանի մտահոգությունները, ինչո՞ւ չի կատարվում փամփուշտի նույնականացում զենքի հետ, քննարկենք, մեզ համար տաբու հարցեր չկան: Մենք պատրաստ  ենք ցանկացած հարց բարձրացնելու, քննարկելու: Իսկ այն, որ մարտի մեկին ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում էր, չի կոմպլեքսավորում:

Tags: , ,