Թութակն օգնել է գտնել տիրուհուն սպանողին

pic_3f7213346f7b501521fa97d4b435c0c3Հնդկական Ուտար Պրադեշ  նահանգի Ագրա քաղաքում թութակի օգնությամբ բռնել են տեղաբնակ կնոջը սպանողին: Թութակը հանցագործի հայտնվելուն պես անհանգստությամբ հասկացնել է տվել  կնոջ հարազատներին,որ նրանց կողքին հայտնվածն է մեղավոր: Հարազատներն էլ տղամարդու մասին տեղեկությունը հայտնել են իրավապահ մարմիններին:

Նելամ Շարման տեղի թերթի խմբագրի կինն էր , նրա սպանությունը կատարվել է փետրվարի 20-ին, սպանվածի տանը:  Հարձակման զոհ էր դարձել նաև նրանց տան շունը: Թութակին հանցագործը ձեռք չէր տվել: Թութակը, փաստորեն սպանության վկա էր դարձել:

Կնոջ սպանությունից հետո, նրա մասին հոգ էին տանում բարեկամները, որոնց մեջ էր նաև սպանվածի զարմիկը` Աշուտոշ Շարմա Գոսվամին: Ամեն անգամ, երբ նա անցնում էր վանդակի մոտով, թռչունը ճչում էր ու անհանգիստ պահում իրեն: Այդ ժամանակ կնոջ հարազատները սկսեցին թռչունի մոտ տարբեր անուններ տալ, երբ հերթը հասնում էր Աշուտոշին` թևավորը կրկին նյարդայնանում էր:

Թութակի վարքագծի մասին հայտնել էին տեղի ոստիկանություն, որն էլ ձերբակալեց կասկածյալին: Նա խոստովանեց հանցանքը: Պատմեց, որ ընկերոջ հետ է ներխուժել տուն ու Նելամից գումար ու թանկարժեք իրեր  պահանջել: Վախենալով, որ կինը կմատնի իրեն ու ընկերոջը, նա որոշեց սպանել Նելամին դանակի մի քանի հարվածով:

Երբ տեղի կունենա դատը` հայտնի չէ:

Անկախ

Tags: ,