Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը բրիտանական լրագրողներին պատմել է, թե ինչպես է ինքը մերժել արաբական արքայազնին, երբ վերջինս մեկ միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել իրեն մեկ հանդիպման համար:
Ընդ որում, խոսքը միասին ճաշելու մասին էր: Շիֆերն ասել է, որ այդ առաջարկն ամենատարօրինակն էր իր ողջ կարիերայի ընթացքում: Սուպերմոդելն ամուսնացած է բրիտանական ռեժիսոր Մեթյու Վոնի հետ և մերժել է արաբական արքայազնին: Շիֆերը հավատացնում է, որ արքայազնի առաջարկն ուրիշ մոդել է ընդունել, որի անունը չի ցանկացել հայտնել:
“Ես առաջարկը մերժեցի ոչ թե փողի համար, այլ ես պարզապես ցանկանում եմ հպարտորեն քայլել փողոցով, որ ես ունեմ նման մասնագիտություն “, – ասել է Շիֆերը: Ընդ որոմ շոուբիզնեսի ոչ բոլոր աստղերն են սկզբունքային, ինչպես Շիֆերը: 2013թ. սեպտեմբերին հաղորդում տարածվեց, որ “Մթնշաղ” ֆիլմի հերոսուհի Քրիստեն Ստյուարտը համաձայնել է կես միլիոն դոլարի դիմաց ճաշել արաբական շեյխի հետ:
Մոդելն իսկապես լուրջ մտահոգված է իր “պատիվը” բարձր պահելով: Լուսանկարիչները մի քանի անգամ նրա սպասել են այն դպրոցի մոտ, որտեղ հաճախում են Շիֆերի երեխաները: Եվ ամեն անգամ սուպերմոդելը հատուկ շքեղ հագնված է եկել երեխաներին դպրոցից վերցնելու: Շիֆերը խոստովանել է, որ ինչ-որ ճնշում է զգացել մյուս մայրիկների կողմից , որոնք, իր խոսքերով, “շատ լավ տեսք ունեն”: Այդ իսկ պատճառով մոդելը կարծում է, որ պարտավոր է հիանալի տեսք ունենալ նույնիսկ այն պահերին, երբ երեխաներին պարզապես դպրոց է տանում կամ այդտեղից նրանց վերցնում:
Tags: Կլաուդիա Շիֆեր
