ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լովրովի հետ, որի ընթացքում կողմերը համոզումունք են հայտնել, որ անհրաժեշտ է շարունակել ուղիղ բանակցությունները Սիրիայի հարցով: «Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նշել են Ժնևում սիրիական խնդրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովը ավարտվեց փետրվարի 15-ին: Հաջորդ հանդիպման մասին հայտարարություն կարվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համապատասխան զեկույց ներկայացնելուց հետո:
Անկախ
