Չինաստանի ոստիկանությունը մասշտաբային օպերացիա է իրականացրել հանցագործ խմբավորումը վերացնելու համար, որը զբաղվում էր համացանցով երեխաների վաճառքով: Ամիսներ առաջ օրենքի պահապանները միանգամից Չինաստանի մի քանի նահանգներում ձերբակալություններ կատարեցին.հանցագործության ավելի քան 1000 մասնակցի հայտնաբերեցին: Ազատվեցին 382 փոքրիկներ:
Հանցագործները համացանցով փնտրում էին աղջիկների, որոնք հղիանալուց հետո չէին ցանկանում երեխա լույս աշխարհ բերել, սակայն աբորտի գումար էլ չունեին:
Աղջիկներին առաջարկվում էր ծննդաբերել, ապա սիմվոլիկ դրամապարգևի դիմաց` հանձնել փոքրիկներին: Հանցագործները, բնականաբար իրենց իրական նպատակները չէին հրապարակում` ներկայանալով երիտասարդ, ունևոր զույգ, որը հույս ունի որդեգրել տվյալ երեխային: Ստանալով երեխային, “որդեգիր ծնողները” իսկույն նրան համացանցով վաճառքի էին հանում փոքրիկին.երեխայի միջին արժեքը 20 հազար յուան էր (ավելի քան 3200 դոլար): Բիզնեսը լավ եկամուտ էր բերում:
Կասկածելի հայտարարություններով կայքը հետաքրքրեց ոստիկանությանը.շուտով նրանք հայտնաբերեցին հանցավոր գործունեություն ծավալած անձանց:
Հիմա փոքրիկներին ուղարկելու են մանկատուն ու փորձելու են գտնել նրանց ծնողներին:
Ոստիկանությունն այժմ պետք է փորձի պարզել, թե քանի երեխայի են վաճառել: Ինչ վերաբերում է խաբեբաներին, ապա նրանք իրենց մնացած կյանքը բանտում կանցկացնեն:
Tags: հանցավոր խմբավորում, ՉԺՀ