Ադրբեջանական ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցությունն իր գրասենյակում փետրվարի 28-ին բանավեճ է կազմակերպել` “Հեղափոխությունը Ուկրաինայում և նրա ազդեցությունը հետխորհրդային տարածքների վրա” խորագրով, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
Քննարկման մասնակիցները եղել են քաղաքական գործիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ: “Մուսավաթ” կուսակցության ղեկավար Իսա Գամբարը, գնահատական տալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է, որ ավտորիտար ռեժիմները, այդ թվում` նաև Ադրբեջանի իշխանություները, պետք է դաս քաղեն դրանից:
Ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գուլիևը, անրադառնալով Ադրբեջանի վրա այդ իրադարձությունների ազդեցության հավանականությանը, ընդգծել է, որ երկրում չկա այդքան ուժեղ քաղաքացիական հասարակություն:
“Երկրի ճակատագիրը կախված է ոչ թե իր ժողովրդից, այլ մի մարդու կամքից: Սակայն Բաքվի համառ ցանկությունը` քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմախոսների հետ չերկխոսելու, ընդվզելու պատճառ կհանդիսակա և կնպաստի սոցիալական լարվածության աճին”, – հայտարարել է քաղաքագետը:
Tags: ադրբեջան, Եվրամայդան, Ուկրաինա
