Այս պահին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ ընթանում է ազատամարտիկների հանրահավաքը` նվիրված 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերին: Հանրահավաքին մասնակցում են բազմաթիվ ազատամարտիկներ, այդ թվում` Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը և այլք: Հանրահավաքին մասնակցում են նաև բազմաթիվ ազատամարտիկներ ՀՀ տարբեր շրջաններից: Ազատամարտիկների հանրահավաքին է միացել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ այսօրվանից պետք է որոշվի` ժողովուրդն իրավունք ունի՞ ապրելու, Եռաբլուր գնալու և, առհասարակ, գոյատևելու:
«Վեց տարի առաջ այս օրը խուժանի ձեռքով զոհվեցին անմեղ մարդիկ, և արդեն վեց տարի է` չեն բացահայտվել մարտի 1-ի ողբերգական դեպքերի կատարողները, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել կատարվածի համար»,- իր ելույթում ասաց Սուրեն Սարգսյանը:
Նշենք, որ ազատամարտիկների հանրահավաքը բազմամարդ է, բացի ազատամարտիկներից, հանրահավաքին մասնակցում են նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:
Tags: Ազատամարտիկներ, Եռաբլուր, հանրահավաք, մարտի մեկի զոհեր
