Քիչ առաջ Նախագահական նստավայրի դիմաց կազմակերպվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի երթը: Մասնակիցները նախագահականի մոտ էին եկել Մաքսային միությանը դեմ և Եվրոպական ասոցացմանը կողմ կարծիքներ արտահայտող պաստառներով: Մինչ երթն սկսելը Մարտի մեկի դեպքերի հետ կապված ելույթով հանդես եկավ Պարույր Հայրիկյանը. «Մենք 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հայտարարություն ենք պատրաստել, որը փոխանցելու ենք նախագահին՝ մասնավորապես նշելով, որ պարտավոր են բացահայտել մարտի 1-ի մեղավորներին, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: 2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է»,-ասաց նա։
Այնուհետև ողջ ելույթի տեքստն ընթերցելուց հետո Հայրիկյանն ու իր համախոհները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ այս պահին տեղի է ունենում ՀԱԿ կազմակերպած մեծ հանրահավաքը:
Tags: Ազատության հրապարակ, երթ, մարտի մեկի հանրահավաք, պարույր հայրիկյան
