Հայաստանում աճեցվող հիմնական հացահատիկային մշակաբույսերն են ցորենը և գարին: Ոչ մեծ քանակով աճեցվում են նաև եգիպտացորեն, հաճար և վարսակ: Ցորենը համարվում է Հայաստանի ամենակարևոր մշակաբույսը: Սննդի ինքնաբավության տեսանկյունից այն նաև ռազմավարական նշանակության մշակաբույս է:
archive2.ankakh.com-ի հետ զրույցում գյուղատնտես Գարեգին Սիմոնյանի խոսքով ներկայումս ցորենի գծով ինքնաբավությունը խիստ կարևորվում է Հայաստանում: Չնայած ֆերմերների և կառավարության ջանքերին` հացահատիկային հիմնական մշակաբույսերի բերքատվության մեջ դեռևս էական բարելավում չի նկատվում: Այդ մշակաբույսերը մեծապես կախված են եղանակային պայմաններից և անբարենպաստ պայմանների հետևանքով մեծապես տուժում են: Օրինակ, նույն կարկուտը հացահատիկի դաշտերին ավելի մեծ վնաս է հասցնում, քան` մրգատու այգիներին և բանջարեղենի ցանքատարածություններին: Եղանակային պայմանների անբարենպաստ ազդեցության հետևանքով հեկտարի հաշվարկով բերքատվության ցուցանիշը նվազում է, և գյուղացին, ստանալով ավելի քիչ բերք, ի վերջո ավելի մեծ կորուստներ է ունենում, քան` եկամուտ:
Հացահատիկ արտադրող հայ ֆերմերների մեծ մասը հիմնականում արտադրում է սեփական սպառման նպատակով: Հետևաբար, նրանք շահագրգռված չեն կենտրոնանալու արտադրանքի որակի վրա: Մյուս կողմից, պատշաճ որակի արտադրանք տալու համար վերամշակողին անհրաժեշտ է որակյալ հատիկ: Հացահատիկը օգտակար է մաշկի համար: Այն հարուստ է ստելենով, որը կենսականորեն կարևոր դեր է կատարում մաշկի բջիջների առողջության հարցում: Սելենն օգնում է վերականգնել վնասված բջիջները, կանխում է բշտիկների առաջացումը:
Գյուղատնտեսի համոզմամբ հացահատիկի միջազգային գները կրկին բարձրանալու են և դժվար չէ կռահել, որ առաջիկայում Հայաստանում եւս հացը եւ այլ մթերքները թանկանալու են:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Հայաստան, Հացահատիկի միջազգային գներ