Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը

unnamed (1)«Դինամո»  մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը: 4 օր շարունակ Հայաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները պայքարեցին չեմպիոնի կոչման և մրցանակային տեղերի համար: 49 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Եվրոպայի երիտասարդների կրկնակի հաղթող Կորյուն Սողոմոնյանը, ով եզրափակիչում առանց մեծ դժվարության առավելության հասավ Շիրակի մարզը ներկայացնող Սուրեն Առաքելյանի նկատմամբ: Այս քաշային կարգում միակ բրոնզե մեդալին արժանացավ Դավիթ Ալավերդյանը: 52կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Արարատը ներկայացնող Գարեգին Ավետիսյանը և Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Նարեկ Աբգարյանը: Դժվարին պայքարում հաղթանակ տոնեց Աբգարյանը: 52կգ  քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գևորգ Թովմասյանն ու Դավիթ Սարգսյանը: Դիտարժան և միևնույն ժամանակ վիճահարույց ստացվեց  56 կգ քաշային կարգի եզրափակիչը: Հենրիկ Մոքոյանի և Արթուր Մովսիսյանի մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին Մոքոյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճան բարձրացան  Վահան Սարգսյանն ու Էռնեստ Նազարյանը: Պակաս դիտարժան չէր  60 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ մրցում էին Արթուր Վարդանյանն ու Հայրիկ Նազարյանը: Փորձի և գրագետ մարտավարության շնորհիվ հաղթանակ տոնեց «Դինամո»  մարզական ակումբը ներկայացնող Արթուր Վարդանյանը: Այս քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Անդրանիկ Հլոյանն ու Կարեն Տոնականյանը: 64-ում Հավասարը չուներ Հովհաննես Բաչկովը: 2-րդը Արա Պուլուզյանն էր, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Գոռ Երիցյանն ու Մաքսիմ Ակոպովը: 69-ում ոսկե մեդալի համար պայքարեցին Հայաստան Մարզական միությունը ներկայացնող Լեո Պապյանը և դինամոյական Վլադիմիր Մարգարյանը: Դժվարին պայքարում հաղթեց Մարգարյանը՝ դինամոյականների համար ապահովելով երրորդ չեմպիոնական տիտղոսը:  Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացավ Ռաֆայել Բարսեղյանը: 75 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արման Հովհիկյանը, ով  եզրափակչում առավելության հասավ Արման Դարչինյանի նկատմամբ: 75 կգ  քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արտյոմ Գալստյանն ու Գոռ Ջևելիկյանը: 81-ում հավասարը չուներ Նիկոլ Արությունովը:..2-րդը Ռուսլամ Իբրահիմյանն էր,  իսկ բրոնզե մեդալներին արժանացան Տիգրան Արմենակյանն ու Լևոն Բաբայանը:

բռնցքամարտ91 կգ քաշային կարգում Հենրիկ Սարգսյանը առավելության հասավ Արամ Իքլիմյանի նկատմամբ: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Ռազմիկ Հարությունյանը և Կարեն Հակոբյանը: Գերծանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Լոռին ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանը, ով եզրափակիչում մեծ դժվարությամբ հաղթանակ տոնեց Աղասի Մեհրաբյանի նկատմամբ: Գերծանր քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան Հակոբ Մելքոնյանն ու Արկադի Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ից 10-ը, կկայանա բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ մարտի 13-ից 20-ը ասպարեզ դուրս կգան արդեն պատանի մարզիկները:

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի

 մամուլի ծառայություն

Անկախ

 

Tags: ,