Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը:
Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կենսագործունեությունն ապահովելու ամեն օր պետք է խմել երկու լիտր ջուր: Ստրուկտուրավորված ջուր խմելուց հետո, մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում: Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ:
archive2.ankakh.com-ի հետ զրույցում դիետոլոգ Անուշ Բաբայանը նշեց, որ բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից: Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:
Դիետոլոգի պնդմամբ օրը պետք է սկսել մեկ բաժակ ջրից: Ջուրը հայտնվելով ստամոքսում, լվանում է պատերի լորձը, թույները, քայքայման նյութերը և այլն: Առավոտյան խմած ջուրը մաքրում է աղիքները, տաքացնում և աշխատացնում այն: Հաշվի առեք, որ ջուրը խմել հարկավոր է արթնանալուց անմիջապես հետո, հնարավորինս տաք վիճակում, փոքր կումերով: Ուտել կարելի է 20 րոպեից հետո:
Նրա համոզմամբ մեկ ու կես լիտր ջուր կլանվում է մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելիս: Եթե օրգանիզմում ջրի անբավարարություն լինի, հյուսվածքներում կսկսվեն կանգային երեվույթներ, իսկ դա նպաստավոր պայման է հանդիսանում ցելյուլիտի համար:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Անուշ Բաբայան, ջուր