Թուրքիայում ԱԶԿ-ն ալկոհոլը խիստ սահմանափակող օրինագիծ է ներկայացրել մեջլիս

BASBAKAN RECEP TAYYIP ERDOGANԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից թանը Թուրքիայի “ազգային” ըմպելիք հռչակվելուց հետո գործի է անցել իշխող “Արդարություն և զարգացում” կուսակցությունը: Վերջինս ալկոհոլային խմիչքի օգտագործումը խիստ սահմանափակող օրինագիծ է ներկայացրել մեջլիս (Թուրքիայի խորհրդարան)։

Ինչպես հաղորդում է թուրքական “Milliyet”-ը, ալկոհոլի օգտագործումը սահմանափակող օրինագծում արգելվում է ալկոհոլի ցանկացած գովազդ, ալկոհոլային խմիչք արտադրող կամ ներմուծող ընկերության կողմից ցանկացած հովանավորչություն որևէ միջոցառման, ալկոհոլի վաճառքը կրթական, առողջապահական և մարզական հաստատություններում:

Նոր օրինագծով ալկոհոլ վաճառելու թույլտվությունը տալու է նահանգապետարանը, իսկ վաճառքի կետերը պետք է լինեն ուսումնական կամ կրոնական հաստատություններից առնվազն 100 մետր հեռավորության վրա։ Նրանք, ովքեր չեն ենթարկվի օրենքին, կվճարեն 500.000 լիրա տուգանք:

Tags: