Ադրբեջանում Կազմակերպված հանցագործության դեմ պայքարով զբաղվող գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 6 երտասարդի, ովքեր “Paypoint” տերմինալի միջոցով շրջանառության մեջ են դրել կեղծ թղթադրամներ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հանցավոր խմբի անդամները կեղծ թղթադրամներ են պատրաստել համակարգչային հատուկ սարքավորման միջոցով, որը պատկանել է երիտասարդներից մեկին:
Կեղծ մանաթները տարբեր ժամանակ բազմիցս շրջանառության մեջ են դրվել վճարային “MilliÖn” համակարգի միջոցով: Նրանք անդամներից մեկի անունով հաշվեհամար են բացել, որտեղ կեղծ թղթադրամներ են փոխանցվել: Այնուհետև նրանք բանկոմատից իրական թղթադրամներ են հանել:
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Tags: ադրբեջան, կեղծ թղթադրամ, քրեական