Սիրիային սահմանամերձ բնակավայրում պայթյունների հետևանքով զոհվել է 40 մարդ. նոր մանրամասներ

1Սիրիային սահմանակից թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանը բնակավայրում միմյանց հաջորդած 4 պայթյունի պատճառով զոհվածների թիվը ավելանում է:

Ինչպես հաղորդում է թուրքական “T24” կայքը, ի սկզբանե զոհվել է 4 մարդ, այնուհետև Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ նրանց թիվը 18 է, ըստ արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինի`30, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը տեղեկացրել է, որ նրանց թիվը հասել է 40-ի: Ամենաքիչը 100 մարդ վիրավորվել է:

Դեպքի առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես են եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը, վարչապետի օգնական Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Դավութողլուն: Հիմանկանում հնչել է այն կարծիքը, թե այս պայթյունները “Սիրիայի կողմից իրականացված պրովոկացիոն քայլեր են”:

Թուրքայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չեղյալ է հայտարարլ իր այցը Ինոնյուի մարզադահլիճ, որտեղ նա դիպելու էր Բեշիքթաշի մասնակցությամբ ֆուտբոլային խաղը: