Հայաստանի հանդբոլիստուհիների թիմի առաջին մրցակիցը Էստոնիայի հավաքականն է

tbilisi_2013_148Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Հայաստանի մինչև 23 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում մասնակցելու է  «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարի, որը Եվրոպայի առաջնությունից հետո իր նշանակությամբ երկրորդն է: Մերոնք ընդրկված են B խմբում: Եվ ահա, հայտնի է խաղացանկը:
Մերոնք մարտի 26-ին ուժերն են չափելու էստոնիայի հավաքականի հետ: Իսկ մարտի 27-ին և 28-ին Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Բուլղարիայի և Իսրայելի ներկայացուցիչները:
Ի դեպ, նախկինում մերոնք «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում տարբեր տարիներին խաղացել են այս երկրների հավաքականների հետ:
Մասնավորապես, Հայաստանի թիմը 2006-ին երկու խաղ է անցկացրել էստոնիայի հավաքականի հետ:
Էստոնացիները հաղթել էին առաջին հանդիպումում` 22:18 (10:11) հաշվով, իսկ երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի`25:25 (9:13) հաշիվը: Ուշագրավն այն է, որ մինչև հանգստի գնալը, առաջին խաղակեսում մերոնք երկու մրցամարտում էլ առջևում են եղել:
2010-ին և 2012-ին էլ Հայաստանի հավաքականը զիջել էր Բուլղարիայի և Իսրայելի թիմերին:

Անկախ

Tags: , ,