Պաշտոնական Կիևը հանդես է եկել ռուսական կործանիչների մասին հայտարարությամբ, որոնք նկատվել են Սև ծովի վրա:
Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով, ռուսական կործանիչները երկուշաբթի գիշերը երկու անգամ խախտել են երկրի տարածքը Սև ծովի շրջանում:
Տեղեկություն կա նաև, որ Ռուսաստանի կողմից ցանկացած սադրանքի դիմակայելու համար օդ է բարձրացվել СУ-27-ը: Ռուսական կողմից ոչ մի մեկնաբանություն չի հետևել:
Tags: կործանիչ, օդային տարածք