Դալլասցի կինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրված, չբացված սիրային նամակ է գտել և ցանկանում է այն վերադարձնել իրական տիրոջը:
Շեյլա Փոլկը հնաոճ նամակը գտել էր գրքի մեջ Ֆլորիդայի Փլանթ Սիթիի Goodwill-ի խանութներից մեկում:
Բանակի սպա Ալբերտ Ալմը Հելեն Ռոթերմելին ուղղված սիրային նամակը ուղարկել էր Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքից 1945թ-ին:
Դժբախտաբար Հելենը երբեք այդ նամակը կարդալու հնարավորություն չի ունեցել:
Մինչ այժմ Հելեն Ռոթերմելի որոնումները անարդյունք են եղել:
Նամակը երեք անգամ ուղարկվել է փոստով, սակայն հետ է վերադարձել, քանի որ նման հասցեատեր չի գտնվել:
Այժմ Փոլկը աշխատում է ոստիկանության հետ Ռոթերմելին և նրա ընտանիքին գտնելու նպատակով:
Մինչ որոմումները ընթացքի մեջ են՝ Փոլկը չի պատրաստվում բացել նամակը: Նա ցանկանում է այդ պատիվը թողնել նամակի իրական հասցեատիրոջ համար:
Tags: Երկրորդ համաշխարհային պատերազմ, նամակ, Ֆլորիդա