Բաքվում օտարված տների բնակիչները կրկին ցույց են կազմակերպել

բաքու, ցույցԲաքվում նախկին Սովետսկայա փողոցի և դրան հարող թաղամասերի բնակիչները կրկին բողոքի ցույց են կազմակերպել` պահանջելով հարգել սեփականության իրենց իրավունքը: Ցույց անցկացնելու որոշում կայացվել է այն բանից հետո, ինչ իշխանությունները հրաժարվել են վճարել բնակիչների կողմից պահանջվող փոխհատուցումը, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Մի քանի հարյուր ցուցարար պահանջել են 1 քառակուսի մետրի համար վճարել 2.500 մանաթ, մինչդեռ իշխանությունները ցանկանում են նրանց վճարել ընդամենը 1.500 մանաթ: Ոստիկանները փակել են մուտքի և ելքի ճանապարհը ու թույլ չեն տվել բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիկանների և բնակիչների միջև լարվածություն է ծագել:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին նման պահանջներով ցույց էր կազմակերպվել, որին մասնակցել էր 5 հազար բնակիչ :

Անկախ

Tags: , ,